13:00 Լուրերը մեկ տողով. ԱԺ թեժ ելույթներ, բողոքի ակցիա և միաժամանակ աճող գլոբալ լարվածություն
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
• Հայկ Կոնջորյանը ԱԺ-ում հայտարարել է, որ ընդդիմության օրակարգը «պերաշկու շուրջ է պտտվում» և նրանց քաղաքական գործունեությունը հասնում է մայրամուտի:
• Արծվիկ Մինասյանը ԱԺ արտահերթ նիստում նշել է, որ խնդիրը ոչ թե վերահսկողության, այլ օրենսդրական փնթի աշխատանքի հետևանք է:
• ԱԺ-ի մոտ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը բողոքի ակցիա է անցկացնում՝ ընդդեմ ընտրական օրենսգրքի փոփոխության, որով արգելվում է դաշինքների անվանումներում անձնանունների օգտագործումը:
• Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ պատրաստ է կյանքը զոհաբերել հայրենիքի համար՝ ընդգծելով, որ միլիոնավոր իրանցիներ ունեն նույն պատրաստակամությունը:
• ՄԷԳ ղեկավար Ֆաթիհ Բիրոլը զգուշացրել է, որ Հորմուզի նեղուցի շրջափակմամբ պայմանավորված էներգետիկ ճգնաժամը կարող է գերազանցել նախորդ բոլոր խոշոր ճգնաժամերը և ծանր հարված հասցնել հատկապես զարգացող երկրներին:
• Վոլոդիմիր Զելենսկին Էրդողանի հետ հանդիպումը գնահատել է որպես շատ դրական՝ ընդգծելով Թուրքիայի կարևոր դերը Ուկրաինայի էներգետիկ և լոգիստիկ անվտանգության ապահովման մեջ:
• Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև լարվածության նվազման նշան է դիտվում Սեուլի ներողությանը Փհենյանի արագ արձագանքը, սակայն Կիմ Յո Չժոնը նախազգուշացրել է հնարավոր սադրանքների դեպքում ծանր հետևանքների մասին: