ԻՀՊԿ հետախուզության ղեկավարը սպանվել է
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզության վարչության ղեկավար Մաջիդ Խադեմին սպանվել է ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած հարձակման ընթացքում։ Տեղեկությունը հրապարակվել է ԻՀՊԿ մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը տարածել է Tasnim գործակալությունը։
Հաղորդագրության համաձայն՝ Խադեմին երկար տարիներ զբաղվել է հետախուզական և անվտանգության գործունեությամբ՝ նշանակալի դեր ունենալով երկրի պաշտպանական համակարգում։ Նշվում է, որ նա շուրջ կես դար ծառայել է՝ ներգրավված լինելով Իսլամական հեղափոխության և պետական կառույցների պաշտպանության գործում։
Մաջիդ Խադեմին ԻՀՊԿ հետախուզության ղեկավար էր նշանակվել 2025 թվականի հունիսին։ Այդ պաշտոնում նա փոխարինել էր Մոհամմադ Քազեմիին, որը ավելի վաղ զոհվել էր Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով։
ԻՀՊԿ-ն հայտարարության մեջ ընդգծել է, որ Խադեմին ունեցել է երկարատև ծառայություն և փորձ՝ հետախուզության ոլորտում, սակայն այլ մանրամասներ միջադեպի վերաբերյալ չեն ներկայացվել։
Նմանատիպ հոդվածներ
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Օվերչուկը նախազգուշացնում է. այդ դեպքում ՌԴ-Հայաստան ավիահաղորդակցությունը կդադարեցվի
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու դեպքում կարող է դադարել ավիա...
Ալեն Սիմոնյանի «կոշտ» արձագանքը՝ Պուտինի հայտարարություններին
Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց և բացեիբաց հայտարարեց՝ «էս իմ տղերքն են, թող մասնակցեն ընտրություններին»: Այս մասին...
Թրամփը՝ ծննդյան իրավունքով Ամերիկայի քաղաքացիություն ստանալու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը նախատեսված է ստրուկների երեխաների համար,...