Ովքեր պետական դավաճանություն են արել՝ ներում չունեն. Նարեկ Կարապետյան
Ովքեր պետական դավաճանություն են արել Արցախի և այլ հարցերում պետք է պատժվեն։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։
«Հայաստանի առջև ծառացած երկու գլխավոր մարտահրավերներն աղքատությունն ու անվտանգությունն են, որոնց լուծումն ուղղակիորեն կապված է հզոր տնտեսություն ունենալու հետ: Հայաստանը պետք է ունենա մի ղեկավար, ով հասկանում է՝ ինչպես երկիրը զրոյից հետ բերել և բարձրացնել։ Պատերազմը ցույց տվեց՝ միայն ուժեղ տնտեսությունը կարող է ապահովել պաշտպանունակությունն ու կանխել արտագաղթը»,- ասել է Կարապետյանը՝ ընդգծելով, որ երկրին անհրաժեշտ է տնտեսագետ ղեկավար։
Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին և պատերազմի հանգամանքների քննությանը՝ Նարեկ Կարապետյանը շեշտել է, որ գործընթացը պետք է լինի արդարացի, բայց առանց «նախկին-ներկա» պիտակավորումների.
«Մենք չպետք է գնանք մարդկանց հետևից միայն այն պատճառով, որ նրանք ՔՊ-ական են եղել, ինչպես իրենք են հիմա անում։ Սակայն կա մի նախապայման. ովքեր պետական դավաճանություն են արել Արցախի և այլ հարցերում՝ ներում չունեն։ Նրանք պետք է պատժվեն»,- եզրափակել է Կարապետյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի «կոշտ» արձագանքը՝ Պուտինի հայտարարություններին
Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց և բացեիբաց հայտարարեց՝ «էս իմ տղերքն են, թող մասնակցեն ընտրություններին»: Այս մասին...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Թրամփը՝ ծննդյան իրավունքով Ամերիկայի քաղաքացիություն ստանալու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը նախատեսված է ստրուկների երեխաների համար,...
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը․«Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջա...