Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում Մեծ Բրիտանիայի իր գործընկեր Իվեթ Քուպերին հայտնել է, որ ԱՄՆ-ի կողմից բրիտանական ռազմական բազաների օգտագործումը կդիտարկվի որպես մասնակցություն Իրանի դեմ ագրեսիային։ Այս մասին հաղորդում է Al-Arabiya-ն։
Իրանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Արաղչին ընդգծել է, որ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի և կարձանագրվեն երկու երկրների հարաբերությունների պատմության մեջ։
Նախարարի խոսքով՝ ցանկացած աջակցություն ռազմական գործողություններին, անկախ ձևաչափից, Թեհրանը կընկալի որպես ուղղակի ներգրավվածություն հակամարտությունում։
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
«Ուժեղ Հայաստան» կուսակցության արձագանքը՝ վարչապետի հայտարարություններին
«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքում գրել է․«Նիկոլ Փաշինյանի հուսահատ հայտարա...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչով դիմել է Իրանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը համարվում է ահաբեկչության թիվ մեկ հովանավոր պետություն։ Այս մասին նա գր...