Լուրերը մեկ տողով. Իրանի հարվածներն Իսրայելին, ԱՄՆ-ի բազաները թիրախում, նավթային տերմինալը՝ կրակի մեջ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
• Մերձավոր Արևելքում պատերազմը սրվում է․ Իրանը հարվածներ է փոխանակում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ։
• ԻՀՊԿ-ն «Ճշմարիտ խոստում-4» գործողության 48-րդ ալիքով հարվածներ է հասցրել Իսրայելի Գոլանի բարձունքներին և Հայֆային։
• Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Կիևին և մարզին, կան զոհեր։
• Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի «Կովկաս» նավահանգստի և Աֆիպի նավթավերամշակման գործարանի վրա։
• Երևանի Գոհար Գասպարյան (նախկին Վերին Անտառային) փողոցի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով ճանապարհի վերանորոգում։
• Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար, մի շարք ճանապարհներին առկա է մերկասառույց։
• Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
• ՀԱԿ-ը անցկացնում է 5-րդ համագումարը՝ 2026-ի ընտրություններին մասնակցելու հայտարարությունից հետո։
• Իրանի նախագահ Պեզեշկիանը մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին իսլամական խոշոր երկրների թուլացնելու փորձի մեջ։
• Իրանի Խաթամ ալ-Անբիա շտաբը սպառնացել է ոչնչացնել ԱՄՆ-ի հետ կապված բոլոր օբյեկտները՝ նավթային ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում։
• Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից Իսրայելին սպառնացող վտանգը «վերացված է»։
• ԱՄՆ-ը հերքել է Իրանի պնդումները «Աբրահամ Լինքոլն» ավիակրի ոչնչացման մասին՝ նշելով, որ այն շարունակում է գործել տարածաշրջանում։
• Իրանի հրթիռային հարվածը վնասել է Սաուդյան Արաբիայի «Արքայազն Սուլթան» ավիաբազայում ԱՄՆ-ի 5 լիցքավորող ինքնաթիռ։
• ԱՄԷ-ի Ֆուջեյրա քաղաքում այրվում է նավթային տերմինալ՝ ենթադրաբար իրանական դրոնների հարձակման հետևանքով։
• Ամերիկյան կործանիչները Թեհրանի Հավարան շրջանում ոչնչացրել են «Բասիջ» անցակետը։
• ՑԱԽԱԼ-ը հայտարարել է պատերազմի ընթացքում «Հեզբոլլահի» ավելի քան 350 զինյալի և 15 հրամանատարի ոչնչացման մասին։
• Իրանում սպանվել են ևս երկու հոգևորական՝ հայտնում են ընդդիմադիր աղբյուրները։
• Իսրայելը նախատեսում է ընդլայնել ցամաքային գործողությունը Լիբանանում և հասնել մինչև Լիտանի գետ։
• Այշա Քադաֆին կոչ է արել Իրանին չզիջել Արևմուտքին՝ հիշեցնելով Լիբիայի փորձը։
• Թանկարժեք մետաղների գները նվազել են, իսկ նավթի գները՝ աճել։
Նմանատիպ հոդվածներ
Լուրերը մեկ տողով. Թրամփի հայտարարությունները և Իրանի սպառնալիքները. ՀՀ-ում՝ նոր առաջնորդների պահանջ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային: • «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը հայտարարել է, որ երկրին նոր...
Լուրերը մեկ տողով. Պապիկյանի կոշտ պատասխանները, դպրոցում բռնություն և նոր անձնագրերի ծրագիր
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային: • Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ ընդդիմադիր խմբակցո...
Լուրերը մեկ տողով. Իրանը հազարավոր հրթիռներ է արձակել, ԱՄՆ-ը լրացուցիչ զորք է ուղարկում տարածաշրջան
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Ամստերդամում պայթյուն է տեղի ունեցել հրեական դպրոցում․ իշխանությունները հա...
Լուրերը մեկ տողով. Պատերազմի 15-րդ օրը. ԱՄՆ-Իսրայել-Իրան հրթիռակոծություններ, նավթը կտրուկ թանկանում է
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • ԱՄՆ-Իրան-Իսրայել պատերազմի 15-րդ օրն է․ մարտերը շարունակվում են և ունեն տա...