Ալեն Սիմոնյանը խոսել է իր և Անելյա Գուբրյանի նշանդրեքի մասին
Ընթրիքի հաշիվը կազմել է 325.840 դրամ, հաշիվը փակել եմ իմ քարտով՝ իմ անձնական միջոցներով, ինչպես միշտ եմ անում: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով իր և Անելյա Գուբրյանի նշանդրեքի մասին:
«Որքան են սիրում որոշ մարդիկ բամբասել և ուրիշների կյանքով ապրել, ստել ստել ստել ու իրենց կարևորել:
Այո՛, փետրվարի 28-ին ես իմ ընտրյալին և իր ծնողներին հրավիրել եմ ռեստորան, որպեսզի ծանոթացնենք մեր ծնողներին և ընտանիքի անդամներին: Եղել ենք 11 հոգով՝ մայր, հայր, տատիկներ, եղբայր ու եղբոր կին, և բացի ընտանիքի անդամներից ոչ մեկ հրավիրված չի եղել, եղել ենք նստած ընդհանուր սրահում, կողքը ևս երկու սեղան կար, անծանոթ մարդիկ էին: Երեկոն անցել է ջերմ մթնոլորտում, ծիծաղել ենք նաև այն բամբասանքների, հիմարությունների, ստերի վրա, որոնք տարածում են: Փոխանակվել ենք ոչ թանկ, սիմվոլիկ նվերներով:
Ոչ մի զարդարանք սրահում կամ որևէ տեղ արված չի եղել, տարածվող տեսանյութը՝ ծաղիկներով, տարոսիկներով, ոչ մի կապ չունի մեզ հետ և գովազդային ինչ-որ հոլովակ է: Ընթրիքի հաշիվը կազմել է 325.840 դրամ, (կտրոնը ունեմ) փակել եմ այն իմ քարտով՝ իմ անձնական միջոցներով, ինչպես միշտ եմ անում:
Մենք իրար մասին ամեն ինչ գիտենք, սիրում ենք իրար, երջանիկ ենք և Ձեզ բոլորիդ նույնն ենք ցանկանում: Զբաղվեք ձեր կյանքով և ձեր գործերով»,- գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նմանատիպ հոդվածներ
Սպասվում է քամու ուժգնացուն, ձյուն, ձնախառն անձրև․ եղանակը՝ առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 4-ի ցերեկը, 5-ին, 7-8-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և...
«Կարաս» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն կասեցվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «ԱՄՏՋ» ՍՊ ընկերությանը պատկանող «Կարաս» հանր...
Սպասվում է բուք, ձյուն, ձնախառն անձրև․ եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի մարտի 2-ին սպասվում են տեղումներ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտ...
Սպասվում է բուք, ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 3-ին, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի ցերեկը, 5-...