Լուրերը մեկ տողով. Զենքի հայտնաբերում, դանակահարություն Շիրակում. տարածաշրջանային ու միջազգային զարգացումներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:
• Ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում հանրապետության տարբեր մարզերում հայտնաբերվել են ինքնաձիգներ, հրացաններ, ատրճանակներ, փամփուշտներ և սառը զենքեր։ ՆԳՆ-ն հայտնում է, որ միջոցառումները շարունակվում են։
• Շիրակի մարզում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Կասկածյալը որոնվում է:
• Գյումրիի դեպքի պատճառը կապված է եղել ավտոմեքենայի վարելու և կայանելու շուրջ տարաձայնության հետ։
• Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տարանցման համար։
• Թբիլիսիի հետ քննարկվել են երկկողմ տրանսպորտային ծրագրերն ու փոխկապակցվածության զարգացումը։
• Իրանում հրապարակվել է վերջին ցույցերի ընթացքում զոհվածների ամբողջական ցուցակը՝ ավելի քան երեք հազար անունով։
• Թեհարնի իշխանությունները նշում են, որ բողոքի ալիքը պայմանավորված էր տնտեսական ճգնաժամով։
• ԱՄՆ-ն հարված է հասցրել Խաղաղ օվկիանոսում թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող նավի։ Գործողության հետևանքով կան զոհեր:





























