Լուրերը մեկ տողով. Լարված օր Երևանում, ՆԱՏՕ-ի շուրջ քննարկումներ, քաղաքական թեժ օրակարգ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:
• Աջափնյակում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 45-ամյա տղամարդը մահացել է, 6 վիրավորներ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, իրավապահները պարզել են մասնակիցների շրջանակը։
•Վալերի Զալուժնու և Վլադիմիր Զելենսկու միջև լարվածության մասին հայտարարել է Դմիտրի Մեդվեդևը՝ անդրադառնալով հակահարձակման ձախողմանը։
• Էմանուել Մակրոնը կրկին կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ի արդյունավետությունը՝ այն համեմատելով մասնատված կառույցի հետ։
• ԱՄՆ էներգետիկայի նախարարը հերքել է Գրենլանդիա ներխուժելու ծրագրերի մասին պնդումները։
• Լեհաստանը սահմանափակել է չինական տրանսպորտային միջոցների մուտքը ռազմական օբյեկտներ։
•Իսպանիայում 20-ամյա երիտասարդը կոտրել է ամրագրման համակարգը և թանկարժեք հյուրանոցում մնացել գրեթե անվճար։
• Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում են տեղումներ և ջերմաստիճանի նվազում, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով մեքենաների համար։
Նմանատիպ հոդվածներ
Լուրերը մեկ տողով. Ժնևի ծանր քննարկումներ, ՔՊ համամասնական ցուցակում փոփոխություններ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:• Ժնևում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները տևել են երկու ժամ և...
Լուրերը մեկ տողով. Տաքսիստների բողոք, մարզական հրաժեշտ և ուկրաինական հակահարձակման ձախողված ծրագիր
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:• Օնլայն տաքսու վարորդները բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով ճանաչել իրեն...
Լուրերը մեկ տողով. Կրակոցներ Երևանում, նախկին պատգամավորի գույքի բռնագանձում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:• Երևանի Աջափնյակում կրակոցների հետևանքով հրազենային վնասվածքներով հիվանդանոց...
Լուրերը մեկ տողով. Նոր մանրամասներ Աջափնյակի կրակոցներից, Մակրոնը՝ խոսքի ազատության մասին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:• Աջափնյակում տեղի ունեցած կրակոցների հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղ...