Պուտինի և Ուիթքոֆի բանակցությունները Կրեմլում տևել են ավելի քան 3,5 ժամ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Յուրի Ուշակովը և Կիրիլ Դմիտրիևը փակ դռների հետևում հանդիպել են ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի, Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների և ավագ խորհրդական Ջոշ Գրյունբաումի հետ՝ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմը դադարեցնելու հնարավոր ուղիների ևս մեկ քննարկման համար։։
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպումը տևել է ավելի քան երեքուկես ժամ։
Հանդիպման արդյունքները պաշտոնապես չեն հրապարակվել։ Հրատարակության համաձայն՝ սպասվող քննարկումները ներառում էին Ուկրաինայի հետ կարգավորման հարցը և դրան առնչվող հարցեր։ Պուտինը նախկինում հայտարարել էր, որ կողմերը կքննարկեն Մոսկվային Խաղաղության խորհրդին հրավիրելու և ռուսական սառեցված ակտիվների հարցը։
Ռուսական լրատվամիջոցները հետագայում մեջբերել են Ուշակովի խոսքերը, որ «Կրեմլում կայացած հանդիպումը օգտակար էր բոլոր առումներով և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համար»։
«Մենք համաձայնեցինք, որ անվտանգության հարցերով եռակողմ Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի կունենա Աբու Դաբիում հունվարի 23-ին», - ասել է Ուշակովը։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, բանակցությունների ընթացքում Ռուսաստանը հայտարարել է, որ առանց տարածքային հարցի լուծման, Ուկրաինայում երկարաժամկետ կարգավորման հույս չկա: Ռուսաստանը կշարունակի լուծել խնդիրը մարտադաշտում, մինչև կարգավորման հասնելը: Խաղաղության խորհուրդը, Գրենլանդիան և մի շարք այլ թեմաներ քննարկվել են Պուտինի և ամերիկացիների հանդիպման ժամանակ Կրեմլում։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ն վախենում է, որ Ուկրաինային տրամադրվող օգնությունը կարող է դառնալ Թրամփի համար լծակ
ՆԱՏՕ-ն վախենում է, որ Ուկրաինային տրամադրվող օգնությունը կարող է դառնալ Թրամփի համար լծակ։ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան...
Միթե ավելի հեշտ չէր լինի պարզապես կտրել Ռուսաստանի հասանելիությունը հրթիռների արտադրության համար․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Զելենսկին Դավոսում իր ելույթի ժամանակ նշել է, որ յուրաքանչյուր երկիր և յուրաքանչյուր ընկերություն, որ...
ԱՄՆ-ն երբեք ՆԱՏՕ-ի կարիքը չի ունեցել․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «երբեք ՆԱՏՕ-ի կարիքը չի ունեցել»։ Ավելի վաղ Դավոսի ֆորումում Թրամփը հայ...
Թրամփը Զելենսկիի հետ հանդիպումից հետո կոչ է արել Պուտինին դադարեցնել պատերազմը
Ուկրաինայի նախագահ Զելենսկին Դավոսում հանդիպել է ԱՄՆ նախագահ Թրամփի հետ։ Հանդիպումից հետո Սպիտակ տան ղեկավարը կոչ է արել...