Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Նորավանի խաչմերուկից Գորիս և Տաթև, Տաթև-Շինուհայր-Գորիս, Նորավանի-Լծեն-Կապան (բուք է) ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Թթուջուր-Նավուր և Տաշիր-Բլագոդարնոյե (բուք է) ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Նորավան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (միայն անվաշղթաների կիրառման դեպքում)։
Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի, Դիլիջանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Արագածի, Տաշիրի տարածաշրջանում և Ճամբարակի լեռնանցքում բուք է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Նմանատիպ հոդվածներ
Առանձին շրջաններում սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Այսօր և առաջիկա երկու օրերին Հայաստանի առանձին շրջաններում քամին կուժգնանա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանու...
Այս ամսվա ընթացքում 20․000 թոշակառու իրենց թոշակը կստանան Սամվել Կարապետյանի ստեղծած ընկերությունների վճարած հարկերից
«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեք օրում ՀՀ պետբյուջե կփոխան...
Հայաստանի ֆուտզալի հավաքականը ԵՎՐՈ-2026-ի առաջին խաղում 2-1 հաշվով հաղթեց Ուկրաինայի հավաքականին
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2026-ի խմբային փուլի B խմբի առաջին տուրում հաղթեց Ուկրաինայի հավաքականին՝ 2:1...
Արտակարգ իրավիճակ Իտալիայում․ հայտարարվել է կարմիր տագնապ
Վերջին օրերին «Հարրի» ցիկլոնը վնասներ է հասցրել Հարավային Իտալիային։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ փոթորիկը ամենաշ...