Ռուսաստանում կեցության վկայագիրը փոխարինելու պարտադիր ժամկետներ են սահմանվել
Օտարերկրյա քաղաքացիները պետք է Ռուսաստանում փոխարինեն կեցության վկայագիրը 14, 20 և 45 տարեկան դառնալուց հետո: Այս մասին հայտնել են ՌԴ ներքին գործերի նախարարության միգրացիոն ծառայությունից: «Օտարերկրյա քաղաքացու կեցության վկայագիրը պատկանում է այն փաստաթղթերի թվին, որը ենթակա է փոխարինման 14, 20 և 45 տարեկան դառնալուց հետո», - ասել են ծառայությունում:
Գերատեսչությունից պարզաբանել են, որ կեցության վկայագրի փոխարինման դիմումը կարելի է ներկայացնել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տարածքային մարմնի միգրացիայի հարցերով ստորաբաժանում կամ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Անձնագրային-այցագրային ծառայության Դաշնային պետական ունիտար ձեռնարկություն: Նրանք, ովքեր գտնվում են Մոսկվայում, կարող են դիմել Բազմաֆունկցիոնալ միգրացիոն կենտրոնի Մոսկվայի պետական բյուջետային հիմնարկություն:
Օտարերկրյա քաղաքացիներն իրենց մոտ պետք է ունենան համապատասխան փաստաթղթեր և պետական տուրքի վճարման անդորրագիրը։Ներքին գործերի նախարարությունում ընդգծել են, որ դիմումը 14, 20 կամ 45 տարեկան դառնալուց հետո անհրաժեշտ է ներկայացնել մեկ ամսվա ընթացքում:
Նմանատիպ հոդվածներ
Չեռնոբիլի ատոմակայանը ամբողջությամբ անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումից
Չեռնոբիլի ատոմակայանը (ՉԱԷԿ) ամբողջությամբ անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումից։ Այս մասին հայտարարել է Ատոմային էնե...
Կենտրոնական բանկը շրջանառությունից կհանի երկրորդ սերնդի թղթադրամները
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...
Ադրբեջանում պահվող 4 հայեր վերադարձվել են Հայաստան. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառմամբ տեղեկացրել է, որ Ադրբեջանում պահվող 4 հայեր վերադարձվել են Հայաստան։ «Գևորգ Սուջյան...
Կվերանայվեն դատապարտյալին տրամադրվող հիգիենիայի պարագաների չափաբաժինները. նոր որոշում
Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց, որով վերանայվում են ՀՀ-ում դատապարտյալին տրամադրվող հիգիենիայի պարա...