Նիգերիայում անհայտ անձինք պատարագի ժամանակ առևանգել են ավելի քան 160 քրիստոնյայի
Հունվարի 18-ին զինված հարձակվողները Նիգերիայի հյուսիսում առևանգել են ավելի քան 160 քրիստոնյայի, երբ նրանք կիրակնօրյա պատարագի էին մասնակցում երկու եկեղեցիներում: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Agence France-Presse-ը՝ հղում անելով Հյուսիսային Նիգերիայի Քրիստոնեական ասոցիացիայի նախագահ Ջոզեֆ Հայաբային։
«Հարձակվողները մեծ թվով ժամանել են, փակել եկեղեցիների մուտքերը և ստիպել են հավատացյալներին հետևել իրենց», - գործակալությունը մեջբերել է նրա խոսքերը։
Իշխանությունները տեղեկացվել են միջադեպի մասին և միջոցներ են ձեռնարկում առևանգվածներին գտնելու համար։
Վերջին երկու տարիների ընթացքում Նիգերիայում հաճախակի են դարձել եկեղեցիների վրա հարձակումները, որոնք ուղղված են հավատացյալներին առևանգելուն:
Նմանատիպ հոդվածներ
Սպասվում է ձյուն․ եղանակի տեսություն
Երևան քաղաքում՝Հունվարի 19-20-ն սպասվում է ձյուն։ Հունվարի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Հանրապետության տա...
Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով զոհվել է 21 մարդ, ավելի քան 100-ը՝ վիրավորվել
Իսպանիայի Կորդոբա նահանգում երկու արագընթաց գնացքների ռելսերից դուրս գալու հետևանքով զոհվել է 21 մարդ, մոտ 100-ը՝ վիրավո...
Լարսը փակ է բեռնատարների համար․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լե...
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին պլանային նորոգման աշխատանք...