Տեր Արամ քահանա Ասատրյանը հանդես է եկել հայտարարությամբ
Տեր Արամ քահանա Ասատրյանը սոցցանցի իր էջում գրառմամբ անդրադարձել է հոգևոր հայրերի վերջին քայլերին և գրել.
«Սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ, երբ ես սեպտեմբեր ամսին իմ էջով երեք գրառում արեցի եկեղեցական մեր կյանքն աղճատող ու հասարակական անդորրը խաթարող, շտկման և վերանորոգման կարոտ երևույթների մասին, մի շարք հոգևորականներ, եկեղեցու տարատեսակ և կասկածելի ծագմամբ «պաշտպաններ», ֆեյքերեցներ, ֆեյքեր ու ֆեյքուհիներ շտապեցին կռահել, թե ես ընդվզում եմ եպիսկոպոսի կամ կաթողիկոսի դեմ և հավակնում եմ Լուսավորչի Թադեական Գահին։
Իրականության մեջ ես չէի տվել որևէ եպիսկոպոսի անուն, ոչ էլ ընդվզել էի կաթողիկոսի աթոռն զբաղեցրած անձի դեմ։ Փոխարենը ստանում էի և շարունակում եմ ստանալ աշխարհի ամենանողկալի լուտանքներն ու մեղադրանքները։
Ճեմարանի ընդունելության քննության անցողիկ շեմը հաղթահարելու անընդունակ ամեն պատահական երևույթ ինձ Հուդա էր կոչում։ Փողոցային, անդաստիարակ, անուղղելի սրիկայի վարք ունեցող իբրև թե «եպիսկոպոսներ» իրենց բնորոշ միջոցներով սպառնալիքներ էին փոխանցում ինձ, հետո՝ սեփական վախերին տուրք տալով, հերքում փոխանցված սպառնալիքները։
Հիմա, երբ մեր Սրբասուրբ Եկեղեցուն պատուհասած գլխավոր չարիքի դեմ ծառանում են իրավ սրբազաններ, որոշ հոգևորականներ հոգու պարտք են համարում չլռելը և հանդգնում են ամոթանք և աստվածաբանության դաս տալ եպիսկոպոսների, ովքեր իրենց խղճի մտոք և ի պաշտպանություն ճշմարտության սեփական արարքով են փաստել իրենց արդարասիրությունը։
Իմ խորին երախտագիտությունը, որդիական սերն ու շնորհակալությունն եմ հայտնում Գերաշնորհ Տ. Հովնան, Նավասարդ, Աբրահամ, Առաքել, Սիոն, Վազգեն, Անուշավան, Վրթանես, Արտակ, Գևորգ Սրբազան Հայրերին»,- ասվում է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Պատասխանատուները կհիշվեն. Եվրոպան աջակցում է իրանցիներին. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը լիակատար աջակցություն է հայտնում...
Հայաստանը՝ 2026 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում. The New York Times
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը Հայաստանը ներառել է 2026 թվականին այցելելու արժանի աշխարհի 52...
Անդրադառնալու եմ՝ մաս առ մաս․ ամեն ինչին մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այս վիճակում է․ Մանավազյան
Երբ խոսվում է ՀԷՑ-ի թալանի մասին, շատերն այն պատկերացնում են միայն հոսանքի հավելագրումների տեսքով։ Սակայն իրականում համա...
Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին հնարավոր հարվածների մասին
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Միացյալ Նահանգների ցանկացած միջամտություն երկրի ներսում ընթացող բողոքի ակցիաներ...