Մոսկվա–Երևան չվերթ իրականացնող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել
Մոսկվա–Երևան չվերթ իրականացնող ինքնաթիռում թռիչքի ընթացքում հրդեհ է արձանագրվել։ Դեպքը տեղի է ունեցել FlyOne Armenia ավիաընկերության 3F324 համարի չվերթում՝ Երևան ժամանելիս։
SHOT տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ ուղևորներից մեկի ձեռքի ուղեբեռում հրդեհ է բռնկվել։ Ականատեսների խոսքով՝ օդանավի անձնակազմը արագ արձագանքել է իրավիճակին․ բորտուղեկցորդներին հաջողվել է մարել կրակը՝ օգտագործելով երեք կրակմարիչ։
Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը կարող է լինել պայուսակում գտնվող շարժական մարտկոցի (power bank) բռնկումը։ Դեպքի հանգամանքները ներկայումս ճշտվում են։
Տեղեկացվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չեն եղել, ինչպես նաև թռիչքի երթուղին չի փոխվել։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Երևանի օդանավակայանում։
Նմանատիպ հոդվածներ
Պնդումը՝ իբր ՀՀ-ում չկա ընտանիք, որից ՀԷՑ-ը չի գողացել, չի համապատասխանում իրականությանը. Հանրային հսկող
Հանրային հսկողը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների․«1) Ինչ վերաբերում է այն պնդմանը,...
Լարված իրավիճակ՝ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում․ ոստիկանները շրջապատել են եկեղեցու մուտքը
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում իրավիճակը լարված է։ Ոստիկանները շրջապատել են եկեղեցու մուտքը և թույլ չեն տալիս քահանայ...
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի պատգամը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը պատգամ է հղել Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի...
Կան փակ ավտոճանապարհներ. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լե...