Քաղաքականություն

ՀՀ կառավարության էլփոստի համակարգը կոտրվել է, տվյալների արտահոսքը վաճառքի է հանվել․ փաստաբան Գոհար Մելոյան

ՀՀ կառավարության էլփոստի համակարգը կոտրվել է, տվյալների արտահոսքը վաճառքի է հանվել․ փաստաբան Գոհար Մելոյան
Փաստաբան Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Համաձայն կիբերանվտանգության ոլորտում հայտնի ալիքներից մեկի՝ Հայաստանի կառավարության էլեկտրոնային փոստի համակարգը կոտրվել է, ինչի արդյունքում…

Փաստաբան Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Համաձայն կիբերանվտանգության ոլորտում հայտնի ալիքներից մեկի՝ Հայաստանի կառավարության էլեկտրոնային փոստի համակարգը կոտրվել է, ինչի արդյունքում ստեղծվել է մեծածավալ տվյալների արտահոսք, որը վաճառքի է հանվել տարբեր կիբերհանցագործական ֆորումներում։


Ըստ տարածված տեղեկատվության՝ արտահոսքը ներառում է պետական զգայուն հաղորդակցությունների մոտ 8 միլիոն ֆայլ։


Իրավասու պետական մարմինները պետք է հնարավորինս կարճ ժամանակում հերքեն կամ հաստատեն այս տեղեկությունը, իսկ հաստատելու դեպքում՝ իրականացնեն համաչափ գործողություններ՝

1․ կատարված պատճառված վնասը գնահատելու,

2․ մաքսիմալ նվազեցնելու,

3․ մեղավորներին բացահայտելու և

4․ պատասխանատվության ենթարկելու համար։


Եթե այս տեղեկատվությունն իրական է, սա հերթական լրջագույն ահազանգն է, որ վտանգված ու պաշտպանված ՉԵՆ մեր անձնական տվյալները, պետական ու ռազմական գաղտնիություն ենթադրող փաստաթղթաշրջանառությունը»,- գրել է փաստաբան Գոհար Մելոյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250