ԱՄՆ-ն փորձում է ապակայունացնել իրավիճակն Իրանում. Իրանի նախագահ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները փորձում է ապակայունացնել իրավիճակը երկրում՝ խրախուսելով բողոքի ակցիաների մասնակիցներին։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը նման քայլերի է դիմում այն պայմաններում, երբ նախկինում հայտարարել է դիվանագիտության և երկխոսության մասին։
Փեզեշքիանը նշել է, որ միջազգային հանրությունը ականատես է եղել, թե ինչպես ԱՄՆ կառավարությունը բանակցությունների ընթացքում, ըստ նրա, հարված է հասցրել դիվանագիտական գործընթացներին, խախտել միջազգային նորմերն ու կանոնները և կատարել գործողություններ, որոնք նա որակել է որպես հանցագործություններ մարդկության դեմ։ Նրա գնահատմամբ՝ այժմ ԱՄՆ-ը փորձում է նույն նպատակներին հասնել այլ մեթոդներով։
Իրանի նախագահի խոսքով՝ Վաշինգտոնը, Իսլամական Հանրապետությունը համեմատելով այլ երկրների հետ, փորձում է որոշ խմբերի դրդել անկարգությունների։ Նա ընդգծել է, որ նման փորձերը հաջողություն չեն ունենա։
Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը կշարունակի աջակցել իր երկրին և պետական համակարգին՝ դրսևորելով առավել մեծ համախմբվածություն։ Նրա խոսքերը մեջբերում է իրանական Tasnim գործակալությունը։
Նմանատիպ հոդվածներ
Պատասխանատուները կհիշվեն. Եվրոպան աջակցում է իրանցիներին. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը լիակատար աջակցություն է հայտնում...
Անդրադառնալու եմ՝ մաս առ մաս․ ամեն ինչին մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այս վիճակում է․ Մանավազյան
Երբ խոսվում է ՀԷՑ-ի թալանի մասին, շատերն այն պատկերացնում են միայն հոսանքի հավելագրումների տեսքով։ Սակայն իրականում համա...
Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին հնարավոր հարվածների մասին
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Միացյալ Նահանգների ցանկացած միջամտություն երկրի ներսում ընթացող բողոքի ակցիաներ...
Մեր հերթական դղյակը․ Տարոն Չախոյան
Մեր հերթական դղյակը Շիրակի մարզի Կապս գյուղում։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկա...