Թրամփի ագահությունը ծառայում է ամերիկյան ժողովրդին. Վենս
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը «ձգտում է ծառայել ամերիկացի ժողովրդին» և այդ մոտեցումը համապատասխանում է ԱՄՆ նախագահի դերին։ Նա այդպես է արձագանքել դեմոկրատների այն մեղադրանքներին, ըստ որոնց Թրամփը «շատ ագահ» է՝ կապված Վենեսուելայում ԱՄՆ գործողությունների ֆոնին։
Fox News-ին տված հարցազրույցում Վենսը նշել է, որ Թրամփի վարքագիծը պայմանավորված է Ամերիկայի շահերը պաշտպանելու ձգտմամբ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահից հենց դա է ակնկալվում՝ հետևողականորեն առաջ մղել երկրի և քաղաքացիների շահերը։
Փոխնախագահի ձևակերպմամբ՝ Թրամփը «ձգտում է ապահովել ամերիկյան ժողովրդի բարեկեցությունը» և այդ նպատակով պատրաստ է կոշտ դիրքորոշում ցուցաբերել արտաքին քաղաքականության հարցերում։ Նա ընդգծել է, որ նման մոտեցումը չպետք է մեկնաբանվի բացասական իմաստով։
Հավելենք՝ հունվարի 3-ին Միացյալ Նահանգները լայնածավալ հարձակում սկսեց Վենեսուելայի վրա՝ գերի վերցնելով նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, նրանց տեղափոխելով Նյու Յորք: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Մադուրոն և Ֆլորեսը կկանգնեն դատարանի առջև՝ «նարկոտեռորիզմի» մեջ ներգրավված լինելու և Միացյալ Նահանգների համար սպառնալիք ներկայացնելու մեղադրանքով: Մադուրոն և նրա կինը Նյու Յորքի դատարանում կայացած լսումների ժամանակ իրենց մեղավոր չճանաչեցին:
Նմանատիպ հոդվածներ
Անդրեասյանն ուսուցիչների խրախուսման ծրագրերին է անդրադարձել
Ուսուցիչների վարձատրության համատեքստում ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կամավոր ատեստավորման գործընթացին. «...
Հայաստանը՝ 2026 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում. The New York Times
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը Հայաստանը ներառել է 2026 թվականին այցելելու արժանի աշխարհի 52...
Ռուսական շոկոլադի խոշոր ներկրողների թվում է նաև Հայաստանը
2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողները եղել են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբ...
Ոմանք եկեղեցին օգտագործում են որպես հենակետ Հայաստանի Հանրապետության դեմ. մենք թույլ չենք տա. Փաշինյան
Մենք երկար ժամանակ աղոթում էինք Աստծուն խաղաղության համար, բայց հասկացանք, որ մեր որոշումներով ու գործողություններով զու...