Ուկրաինան «սև խոռոչ» է ԵՄ միջոցների համար. Ֆիցո

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինային Եվրամիության ֆինանսական և ռազմական աջակցության վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Ուկրաինան դարձել է «սև խոռոչ», որտեղ «անհետանում են միլիարդավոր եվրոներ, ռացիոնալ տնտեսական մտածողությունը և Եվրամիության կայուն ապագան»։


Ֆիցոն իր սոցիալական էջում հրապարակված տեսանյութում հերթական անգամ ընդգծել է, որ դեմ է ԵՄ-ի կողմից Ուկրաինային ռազմական կարիքների համար միջոցներ տրամադրելուն։ Նրա խոսքով՝ ԵՄ առաջնորդների հանդիպումներում այն քաղաքական գործիչները, ովքեր հայտարարում են, որ չեն ցանկանում ֆինանսավորել զենքի մատակարարումները, ներկայացվում են որպես «վատ մարդիկ»։


«Ստեղծվել է ընկալում, որ զենքի համար միջոցներ տրամադրելը պարտադիր է», – նշել է Սլովակիայի վարչապետը։



Քաղաքականություն

Պատահարներ