Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդների հետ՝ երկու երկրների միջև սրվող հակամարտության ֆոնին, հաղորդում է Fox Business-ը՝ հղում անելով Սպիտակ տանը։


«Սպիտակ տան պաշտոնյան Fox-ին հայտնել է, որ նախագահ Թրամփը այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդների հետ», - գրել է Fox Business-ի թղթակից Էդվարդ Լոուրենսը X սոցիալական մեդիա հարթակում։


Վերջին հաղորդագրությունների համաձայն՝ Թաիլանդը կորցրել է երեք քաղաքացիական անձ և ինը զինծառայող, իսկ սահմանային բախումների ժամանակ վիրավորվել է ավելի քան 120 մարդ։ Կամբոջայի իշխանությունները հայտնել են 11 քաղաքացիական անձի, այդ թվում՝ մեկ նորածնի, մահվան և 74 վիրավորի մասին։ Մարտական ​​գործողությունների հետևանքով Թաիլանդի սահմանամերձ նահանգներից տարհանվել է մոտ 400,000 բնակիչ, մինչդեռ Կամբոջայում ավելի քան 300,000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։

Քաղաքականություն