Առողջության ապահովագրության համակարգը կարևոր է վիզաների ազատականացման համար. Եղոյան
Ազգային ժողովի դեկտեմբերի 2-ի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն անդրադարձել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման վերաբերյալ ընդդիմադիրների մտահոգություններին՝ նշելով, որ առաջին տարում գործ կունենան շուրջ 1,5 մլն մարդու հետ։ Նրա խոսքով՝ որքան էլ փորձեն մոդելավորել, հնարավոր չէ հստակ կանխատեսել սպասվող հերթերը կամ ծախսերը։
Պատգամավորը նշել է, որ ցանկացած նոր համակարգ բախվում է որոշ խնդիրների, որոնք չի ստացվում 100 տոկոս ճշտությամբ կանխել։
«Պետք է գնահատել ակնհայտ, հնարավոր, ենթադրյալ վնասները։ Եթե վնաս չկա, շարժվում ենք առաջ»,– ասել է Եղոյանը՝ հավելելով, որ հիմնադրամի հետ կապված խնդիրները կլուծվեն ընթացքի ընթացքում։
Նա գործընկեր պատգամավորներին առաջարկել է կողմ քվեարկել նախագծին՝ ընդգծելով դրա կարևորությունը վիզաների ազատականացման գործընթացում։ Եղոյանը հիշեցրել է, որ 1-2 շաբաթ առաջ Հայաստանին հանձնվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը և նշել, որ եվրոպական կողմը ուշադիր է այն գումարների նկատմամբ, որոնք ծախսվում են առողջապահական հիմքով ապաստան հայցող քաղաքացիների համար։
Եղոյանը ավելացրել է, որ առողջության ապահովագրության համակարգում ներառված հիվանդությունների մեծ մասը այն հիվանդություններն են, որոնց պատճառով ՀՀ քաղաքացիները դիմում են ԵՄ-ին ապաստանի համար։
Նմանատիպ հոդվածներ
Ջախջախելու ենք այն բոլոր ուժերին. Հակոբ Արշակյանը` առաջիկա ընտրությունների մասին
Իմ կարծիքով մեր կուսակցությունը տանելու է ջախջախիչ հաղթանակ առաջիկա ընտրություններում և դրա պատճառները շատ են: Ես ինքս կ...
Մի շիշ ջուր անգամ մի գնեք «Աննա Հակոբյանի «88» սուպերմարկետներից». Աննա Հակոբյանը գրառում է կատարել
Մեր ընտանիքը չի օգտվել և չի օգտվում «88» սուպերմարկետներից. ես անձամբ երբեք չեմ եղել դրանցից որևէ մեկում: Այս մասին ֆեյս...
Կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը
Կառավարության կայքում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը։ Այս մասին...
ՀՀ կառավարության տիրապետության ներքո չկա Քի Ուեսթի փաթեթը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Կառավարության կողմից հրապարակված ԼՂ խնդրի կարգավորման բանակցային փաթեթի մասին, ընդգծել...