Կփոխվեն երեխայի ծննդյան նպաստների տրամադրման չափերը
Նախատեսվում են փոփոխություններ երեխայի ծննդով պայմանավորված պետական նպաստների տրամադրման գործընթացում։ Կառավարությունը հավանության է արժանացրել օրենքի նախագիծը, այն հիմա Ազգային ժողովում է գտվում։Ազգային ժողովում ընդունվելուց և վավերացվելուց հետո փոփոխություններն ուժի մեջ կմտնեն։ Թերևս ամենաէական փոփոխությունը 3–րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար տրվող նպաստն է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը։
Նա հիշեցրել է, որ 2021 թվականին ընդունված իրավական ակտով, 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար ընտանիքներին յուրաքանչյուր ամիս՝ մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը, տրվում է 50 հազար դրամական աջակցություն։
«Չորս տարի է՝ այս միջոցառումն իրականացվում է, և այս տարի նախարարության ազգային ինստիտուտը ուսումնասիրություն կատարեց, և պարզվեց, որ միջոցառումը դրական ազդեցություն ունի ժողովրդագրական իրավիճակի վրա։ Ըստ այդմ որոշում է կայացվել սահմանել պետական նպաստի առանձին տեսակ։ Երեխայի ծննդյան կապակցությամբ կտրամադրվի չորս նպաստ՝ նախկին երեքի փոխարեն։ Առաջինը մայրության նպաստն է, որը տրվում է հղի կնոջը, երկորդը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստը, երրորդը՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը, և չորրորդը` երրորդ և յուրաքանչյուր երեխայի պետական նպաստը»,– նշել է Անահիտ Գալստյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետը հավելել է, որ մինչ այժմ երեխայի ծննդյան միանվագ նպաստը տրվում էր կախված կարգաթվից. առաջին և երկորդ երեխաների համար տրվում է միանվագ 300 հազար դրամ, երրորդ և չորրորդ երեխաների համար՝ մեկ միլիոն դրամ, հինգ և ավելի երեխայի դեպքում մեկ միլիոն 500 հազար դրամ։
«Երբ 50 հազար դրամական աջակցությունը դարձնում ենք պետական նպաստ, զուգահեռաբար վերանայում ենք նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստը։ Նախատեսվում է համահարթեցնել ծննդյան միանվագ նպաստի չափը, դարձնել 500 հազար դրամ՝ անկախ կարգաթվից»,– ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավիթ Բաբայանը՝ արցախցի պետպաշտոնյայի սկանդալային գրառման մասին
Aurora News-ը Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ զրուցեց Արցախի Բնապահպանությա...
Վերջին 24 ժամում Իրանում գրանցվել է առնվազն 104 հարձակում․ զnհվել է 1,097, վիրավnրվել՝ 5,402 խաղաղ բնակիչ
Իրավապաշտպանների լրատվական գործակալությունը (HRANA) հայտնում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում՝ մինչև 2026 թ. մարտի 3-ը, ժ...
Ադրբեջանը սկսել է նոր ապատեղեկատվություն տարածել. Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին
ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է գրել` հերքելով Ադրբե...
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել․ կոչ է անում ԵՄ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան՝ Եվրամիությ...