Պուտինը վստահեցրել է Օրբանին, որ եթե Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողով տեղի ունենա, այն տեղի կունենա Բուդապեշտում
Պուտինը վստահեցրել է Օրբանին, որ եթե Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողով տեղի ունենա, այն տեղի կունենա Բուդապեշտում, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Հունգարիայի արտաքին գործերի նախարարը նկարագրել է Օրբանի և Պուտինի միջև Մոսկվայում կայացած հանդիպումը.
Օրբանի հանդիպումը նախագահ Պուտինի հետ ավարտվել է։ Մենք հասել ենք այն բանին, ինչի համար եկել էինք. Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը երաշխավորված է։ Նախագահ Պուտինը հաստատել է, որ Ռուսաստանը ժամանակին կմատակարարի գազի և նավթի պայմանագրային ծավալները՝ «Դրուժբա» նավթատարի և «Թուրքական հոսք» գազատարի միջոցով։
Մենք նաև համաձայնել ենք զգալիորեն արագացնել Պակշի ատոմակայանի շինարարությունը։ Բոլոր տեխնիկական նախապատրաստական աշխատանքները ընթանում են ըստ ժամանակացույցի, և հողային աշխատանքները կսկսվեն փետրվարի 5-ին։ Սա կարևոր քայլ է Հունգարիայի համար երկարաժամկետ, կայուն և մատչելի էներգամատակարարման ապահովման ուղղությամբ»։
Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ վարչապետ Օրբանը կրկին նշել է, որ Հունգարիան խաղաղության կողմն է։ Նախագահ Պուտինն էլ հաստատել է, որ եթե խաղաղության գագաթնաժողով տեղի ունենա, այն կանցկացվի Բուդապեշտում։





























