Խաղաղության արագ կնքումը չի բխում Ուկրաինայի շահերից․ Կայա Կալլաս
Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ խաղաղության արագ կնքումը չի բխում Ուկրաինայի շահերից։
«Ես կարծում եմ, որ հիմա մենք պետք է հասկանանք. այս շատ արագ ճանապարհը ձեռնտու չէ Ուկրաինային։ Մենք իսկապես պետք է կենտրոնանանք Ռուսաստանի կողմից զիջումների վրա, որոնք, անկասկած, ժամանակ են պահանջում»,- ասել է նա։
Կայա Կալլասը նաև դժգոհություն է առաջացրել մի շարք եվրոպացի քաղաքական գործիչների մոտ՝ կապված սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հարցում Բելգիայի դիրքորոշման վերաբերյալ իր արտահայտությունների հետ։
Քննարկումների ընթացքում նա աջակցել է Ուկրաինային ռուսական միջոցների գրավի դիմաց վարկեր տրամադրելու գաղափարին, ինչին Բրյուսելը նախկինում առարկել էր։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ում պառակտում է մտցվել. սև ցուցակում մի քանի ընկերություններ կհայտնվեն
ԱՄՆ վարչակազմի ներսում լուրջ տարաձայնություններ են առաջացել չիպեր արտադրող չինական մի շարք ընկերությունների արտահանման ս...
Իրանի պայմանները՝ Սիրիային
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ահաբեկչությանն աջակցելուց հրաժարվե...
Ռուս խաղաղապահներն ակտիվորեն նպաստում են գերիների փոխանակմանը. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահները հանդես են գալիս որպես Արցախում ձեռք բերված...
Այսօրվանից ես ներկայացնում եմ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին. Ստելլա Սարուխանյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը նոր օգնական ունի։ «Այսօրվանից ես ներկայացնում եմ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի...