Քաղաքականություն

Ռուսաստանն ակնհայտորեն պատրաստ չէ խաղաղության նոր ծրագրի շուրջ բանակցություններին. Մակրոն

Ռուսաստանն ակնհայտորեն պատրաստ չէ խաղաղության նոր ծրագրի շուրջ բանակցություններին. Մակրոն

Ռուսաստանի իշխանությունները պատրաստ չեն քննարկելու խաղաղ պլանի նոր տարբերակը, որը համաձայնեցրել են Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչները: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ուկրաինային աջակցող երկրների «Կամավորների կոալիցիայի» առցանց հանդիպումից հետո։


Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն առաջին անգամ մասնակցել է հանդիպմանը։


«Այս պահին Ռուսաստանն ակնհայտորեն պատրաստ չէ հրադադարի շուրջ բանակցություններ վարել»,- ասել է Մակրոնը։


Ըստ քաղաքական գործչի՝ Մոսկվան որևէ «պատրաստակամություն չի ցուցաբերել քննարկելու» խաղաղության նոր ծրագիրը։ Մակրոնը կոչ է արել «շարունակել ճնշումը» Ռուսաստանի վրա՝ նրան դրդելու բանակցությունների։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250