Կիևի և Վաշինգտոնի միջև խաղաղության բանակցություններում երեք գլխավոր խոչընդոտ դեռ մնում է
Թեև Ուկրաինան ընդհանուր առմամբ ընդունել է ԱՄՆ-ի (Թրամփի վարչակազմի) խաղաղության առաջարկների մեծ մասը, ուկրաինական աղբյուրը CNN-ին հայտնել է, որ առնվազն երեք հիմնարար տարաձայնություն շարունակում է մնալ։ Դրանք վերաբերում են Դոնբասի որոշ տարածքների փոխանցմանը, զինված ուժերի թվային կազմի սահմանափակմանը և ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարվելու պահանջին։
Աղբյուրի խոսքով՝ հենց այս կետերն են Ռուսաստանի համար համարվում պատերազմը դադարեցնելու հիմնական պայմանները, սակայն Ուկրաինան դրանցում զիջումներ չի դիտարկում, հատկապես ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարվելու պահանջը, որը շարունակում է մնալ անընդունելի։
Չնայած տարածքային հարցում որոշ առաջընթաց արձանագրվել է, վերջնական ընդունելի ձևակերպում դեռ չի գտնվել։ Իսկ բանակի չափի սահմանափակման մասով Կիևը ցանկանում է լրացուցիչ ճշգրտումներ։ Պարբերականի գնահատմամբ՝ այս տարաձայնությունները «մի քանի մանրուքներից» շատ ավելի լուրջ են։





























