Սպորտ
Հունաստանում վառվել է 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի կրակը
Հունաստանի Հին Օլիմպիա քաղաքում տեղի է ունեցել 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի կրակի վառման արարողությունը: Խաղերն անցկացվելու են Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում։
Վատ եղանակի պատճառով հանդիսավոր արարողությունը անտիկ մարզադաշտից տեղափոխվել է Հնագիտական թանգարան, իսկ ջահը վառելու համար օգտագործել են պահուստային կրակը, որը բռնկվել է արևի ճառագայթներից՝ հին հունական Հերա աստվածուհու անտիկ տաճարի մոտ արարողության գլխավոր փորձի ժամանակ:
Նշենք, որ այս տարի Հունաստանով կարճատև ճանապարհորդությունից հետո կրակը կուղևորվի 63-օրյա էստաֆետի Իտալիայով։ Այն կանցնի 12000 կիլոմետր՝ այցելելով երկրի բոլոր 110 նահանգները, և ուղևորությունը կավարտի փետրվարի 6-ին՝ Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում։
Նմանատիպ հոդվածներ
Այսուհետ ԱԺ ամբիոնից ելույթ կունենան դիմակով
WRed
Ադրբեջանական իշխանությունները շարունակում են խաթարել բնականոն կյանքը Արցախում. Արցախի ՄԻՊ
Երկու վիրավոր զինվոր կա, զոհ չկա․ Արծրուն Հովհաննիսյան
WRed
Միշտ չէ, որ մարդիկ օրվա հացի խնդիր են լուծում, երբեմն դա պարզապես բիզնես է․ փողոցային առևտուրը՝ Երևանում
Julya
Ավելին Սպորտ բաժնից
Կիլիան Մբապեն կկարողանա մասնակցել «Բավարիայի» դեմ պատասխան խաղին
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարած ճանաչել Ծառուկյանի լիազորությունները
Արթուր Դավթյանը` աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր
Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր
5.0