Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են
Բաքվում ձերբակալվել են մի խումբ անձինք, որոնք փորձել են երթ կազմակերպել նախկին ԽՍՀՄ դրոշներով։ Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ ոստիկանության իրականացրած գործողությունների ընթացքում հայտնաբերվել և ձերբակալվել են երթին մասնակցած Աբդուլլա Իբրահիմլին, Իբրահիմ Ասադլին և մի շարք այլ անձինք, որոնց նկատմամբ քրեական գործ է հարուցվել։
Նրանց վերագրվում է մեկ այլ երկրի աջակցությամբ ու ֆինանսական օգնությամբ գրասենյակ վարձակալելը, միասնական խմբով գործելը և պարբերաբար հանդիպումներ անցկացնելը։
Խուզարկությունների ժամանակ նրանց գրասենյակներից և բնակարաններից հայտնաբերվել ու առգրավվել են կոմունիստական գաղափարախոսությանը վերաբերող բազմաթիվ նյութեր, դրոշներ, ինչպես նաև CD-սկավառակներ և այլ էլեկտրոնային սարքեր։
Նմանատիպ հոդվածներ
Վլադիմիր Կարապետյանը սպասվող կադրային ջարդի նշաններ չի տեսնում
Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը սպասվող կադրային ջարդի նշաններ չի տեսնում։ Նա իր կարծիքն արտա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ի՞նչ է, պագոններս կընկնեի՞ն, որ ես դուռը բացեի». Նիկոլ Փաշինյան
«Պետական պահպանության ծառայության այդ մեքենաներն օրենքով սահմանված պարտադիր գործառույթն իրականացնելու համար են: Տվյալ դե...
2021-ից փաստերով ասում էի. պաշտպանության նախարարը գլխակորույս հերքում էր․ Արման Թաթոյան
2021թ. (հատկապես հոկտեմբերից) սկսած փաստերով անդադար ասում էի, որ ադրբեջանական անօրինական զինված կազմավորումներ են ամրան...
Մենք շեշտում ենք Ադրբեջանում հայ գերիների հարցը լուծելու անհրաժեշտությունը. ԵԽ
Եվրախորհրդարանի պատգամավորների մի խումբ հայտարարություն է տարածել Վաշինգտոնում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարների...