Բրիտանացի պատգամավորները կանխատեսում են Սթարմերի հրաժարականը
Բրիտանացի խորհրդարանականների շրջանում աճում է համոզմունքը, որ Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը կարող է հրաժարվել պաշտոնից մոտակա ամիսներին։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Աղբյուրը նշում է, որ կուսակցականների շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզվել է՝ բրիտանացիների միայն 9 տոկոսն է վստահ, որ Սթարմերը կպահպանի վարչապետի պաշտոնը մինչև 2026 թվականի մայիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունները։ Նման ցածր վստահության մակարդակը, ըստ փորձագետների, կարող է պայմանավորված լինել երկրի տնտեսական խնդիրներով և կառավարության գործողություններից դժգոհությամբ։
Լեյբորիստական կուսակցության ներսում ևս նկատվում են լարվածություն և մտահոգություններ՝ կապված վարչապետի քաղաքական դիրքերի թուլացման հետ։ Որոշ պատգամավորներ չեն բացառում, որ Սթարմերը կարող է հեռանալ՝ տեղը զիջելով նոր առաջնորդի, որը կմասնակցի առաջիկա ընտրություններին։





























