Բողոքի ակցիաներ Ուկրաինայում՝ լույսերի անջատումների դեմ
Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքի բնակիչները բողոքի ակցիաներ են անցկացրել էլեկտրաէներգիայի անջատումների դեմ, տեղեկացնում է «Ռիա Նովոստին»։ Ցուցարարներն անարդար են համարում գործող անջատումների գրաֆիկները և պահանջում են վերականգնել կարգուկանոնն ու ապահովել հստակ ժամանակացույցեր։
Ըստ հաղորդումների՝ բողոքողները հավաքվել են քաղաքային խորհրդի շենքի առջև՝ պահանջելով պատասխաններ տեղական իշխանություններից և խոչընդոտելով երթևեկության բնականոն ընթացքը։
Էլեկտրաէներգիայի զանգվածային, մի քանի ժամ տևողությամբ անջատումները Ուկրաինայում սկսվել են հոկտեմբերի 10-ին։ Իշխանությունները հայտնել են, որ պատճառը էլեկտրացանցերին և կոմունալ ենթակառուցվածքներին հասցված վնասներն են։ Չնայած իրավիճակը որոշ չափով կայունացել էր հոկտեմբերի 11-ին, արտակարգ անջատումների ռեժիմը կրկին վերականգնվել է հոկտեմբերի 13-ին։
Նմանատիպ հոդվածներ
Վենեսուելայի բանակը հավատարմության երդում է տվել նախագահ Ռոդրիգեսին
Բոլիվարյան ազգային զինված ուժերը (FANB) և Վենեսուելայի քաղաքացիական անվտանգության գործակալությունները պաշտոնապես հավատար...
Երևանի կենդանաբանական այգու վագրին կքնեցնեն
Երևանի կենդանաբանական այգու տարեց կենդանիներից մեկին` 21 տարեկան բենգալյան վագրին, կքնեցնեն։ Որոշումը կայացվել է Երևանի...
Կիևում վթարի պատճառով 100 հազար սպառող առանց էլեկտրականության է մնացել
Կիևում վթարի պատճառով 100 հազար սպառող մնացել է առանց լույսի։ Վերականգնման ժամկետներն անհայտ են: Այս մասին գրում է «Ռիա...
Ուկրաինան սպառնացել է վերանայել միջուկային զենքից հրաժարվելու մտադրությունից, եթե ...
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախաձեռնում է անվտանգության ապահովման Բուդապեշտի հուշագրի մասնակի...