Վարդան Ղուկասյանի որդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկարացվել դատարան։ Այս մասին «Լուրերին» հայտնում են Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը)։
Հավելենք՝ Սպարտակ Ղուկասյանը գտնվում էր տնային կալանքի տակ:
Նմանատիպ հոդվածներ
Ամերիկային ատում է ողջ աշխարհը, իսկ Եվրոպան կախված է նրանից. Թուրքիայի ՆԳ նախարար
Ամերիկային ատում է ողջ աշխարհը, իսկ Եվրոպան կախված է նրանից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սու...
Ստրասբուրգ քաղաքից շնորհավորում եմ բոլորիս. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարությանը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքից շնորհավորական ուղերձ է հղել բոլո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառուցում ենք Կապան տանող այլընտրանքային, 4 կիլոմետրով ավելի կարճ ճանապարհ․ Փաշինյան
#ԿառուցենքՀայաստանըՆորովի․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել։ «Կառուցում ենք դեպի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այդպիսի միջադեպեր եղել են ու լինելու են. մեր ԶՈՒ-ն պետք է միշտ պարաստ լինի ցանկացած սադրանքի ու հարձակման. ՔՊ պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը կարծում է՝ այն իրավիճակը, որ այսօր եղել է Ներքին Հանդում, եղել է ու լինելու է։ «Ուղղ...