Ամերիկային ատում է ողջ աշխարհը, իսկ Եվրոպան կախված է նրանից. Թուրքիայի ՆԳ նախարար
Ամերիկային ատում է ողջ աշխարհը, իսկ Եվրոպան կախված է նրանից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Ստամբուլում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով թուրքական Aydınlık թերթին:
«Ամերիկան շարունակում է կորցնել իր հեղինակությունը, ողջ աշխարհն ատում է Ամերիկային: Եվրոպան Ամերիկայի զինվորիկն է Աֆրիկայում, Աֆրիկայի բոլոր պետություններն ատում են պետություններին, որոնք իրենց շահագործում են»,- ասել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը։
Ըստ նրա՝ Եվրոպա հասկացություն գոյություն չունի, նրա դերը չպետք է ուռճացնել. «Կա Ամերիկա, Եվրոպան Ամերիկայի շարասյան մեջ գնացք է: Դրանում առանձնահատուկ ոչինչ չկա»։
«Եվրոպական առաջնորդներին անընդհատ վարկաբեկում են, բնակչությունը ծերանում է, Եվրոպան արտադրությունում դժվարություններ է կրում»,- նշել է Սոյլուն։
Նա ընդգծել է, որ Արեւմուտքն այլեւս ինքնիշխանություն չունի: «Նրանք այլևս չունեն նման ինքնիշխանություն, բայց փորձում են պահպանել իրենց սովորությունները: Թուրքիան փոխում է պատմությունը: Այս [Թուրքիայում համապետական ընտրությունները] ընտրություններն են, որոնցով այս պատմությունն ամբողջությամբ կփոխվի: Սա Թայիփ Էրդողանի ընտրությունը չէ, սա Թուրքիայի ապագա սերունդների ընտրությունն է, Թուրքիայի լիակատար անկախության ընտրությունը»,- հայտարարել է թուրք գործիչը։
Նմանատիպ հոդվածներ
Շարմազանովը պատմել է` ինչ է ասել Փաշինյանը իրենց պատերազմի առաջին օրերին
Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանության համար հաստատ դատվելու է: Այս մասին քիչ առաջ «Անվտանգություն եւ ժողովրդավարություն»...
Հայաստանն էլ է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է իր տարածքում տեղակայել ՀԱՊԿ դիտորդատական առաքելությունը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրո...
Մայր Աթոռը` Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունների մասին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հայտարարություն...
Ջո Բայդենի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր...