Սպորտ
Եղիշե Մելիքյանի թիմը զբաղեցնում է 106-րդ հորիզոնականը․ մանրամասներ
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում իջել է երկու հորիզոնականով, տեղեկանում ենք կազմակերպության կայքում հրապարակված տվյալներից։
Այս պահին Եղիշե Մելիքյանի թիմը զբաղեցնում է 106-րդ հորիզոնականը։ Նախորդ վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում էր 104-րդ տեղը։
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Իսպանիան։ Առաջին հնգյակում են նաև Արգենտինայի, Ֆրանսիայի, Անգլիայի և Բրազիլիայի թիմերը։
Առաջին տասնյակում են նաև Պորտուգալիան, Նիդեռլանդները, Բելգիան, Գերմանիան և Խորվաթիան։
Նշենք, որ 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանը F խմբում զբաղեցրեց վերջին` չորրորդ տեղը` ունենալով մեկ հաղթանակ և հինգ պարտություն։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք. 7 մարդ մահացել է
WRed
Իրանը հրթիռային հարվածների նոր ալիք է բարձրացնում․ Իսրայելում խուճապ է
Ofelya
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր արջը շատ ուշադիր է մանրուքների նկատմամբ. WWF Armenia
WRed
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկը Տոկիոյում իր մեկնարկն սկսեց հաղթանակով
Ավելին Սպորտ բաժնից
Կիլիան Մբապեն կկարողանա մասնակցել «Բավարիայի» դեմ պատասխան խաղին
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարած ճանաչել Ծառուկյանի լիազորությունները
Արթուր Դավթյանը` աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր
Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր
5.0