Գնաճի մեջ նաև դրական բան կա. Հովիկ Աղազարյան․ «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթը գրում է․ ««Մեր մոտ աճում են ոչ միայն սեզոնային պարենային ապրանքների գները՝ լոլիկ, վարունգ, աճում են ոչ սեզոնային ապրանքների գները, որոնց հիմնական մասը ներմուծվող են՝ ցորեն, շաքարավազ, ձեթ և այլն: Եվ ինչը ամենահետաքրքիրն է, աճում են նաև ծառայությունների գները: Գնաճը կարող է գալ երկու ճանապարհով, առաջինը առաջարկից է. դրսում ցորենը թանկացավ, մենք այդ գնաճը բերում ենք Հայաստան, երկրորդ ֆենոմենն այն է, որ մենք ավելի շատ սպառում ենք, քան մեր արտադրական հնարավորությունները թույլ են տալիս: Մարդիկ աժիոտաժ կամ պահանջարկ ստեղծելով՝ ավելացնում են գինը այդ ապրանքի: ԿԲ-ն, կանոն, արձագանքում է հենց այդ ֆենոմենին, որովհետև առաջարկով եկած գնաճի դեմ դժվար է պայքարել: Հայաստանում պահանջարկով ձևավորվող գնաճ կա ու դրա հիմնական աղբյուրներից մեկը Ռուսաստանից կամ այլ երկրներից հիմա Հայաստան ժամանած մարդիկ են, ովքեր իրենց գալով՝ ստեղծել են հավելյալ պահանջարկ մեր ապրանքների ու ծառայությունների նկատմամբ»,- Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում գնաճի թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ հենց այսպես էր բացատրում գնաճի պատճառների մասին:
«Առավոտը» ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեց՝ փաստորեն, ռուս տուրիստների գալով է Հայաստանում գնաճը պայմանավորված, ստացվում է, որ եթե 1 մլն տուրիստ գա Հայաստան, մենք քաշվեցի՞նք, հա՞՝ Աղազարյանը պատասխանեց. «Գնաճից մենք չպիտի վախենանք, գնաճի մեջ նաև դրական բան կա»:
Ճշտեցինք՝ ի՞նչ դրական բան կա նրա մեջ, որ լիքը դրամապանակով գնում ենք խանութ, ոչինչ չառած, կենսական անհրաժեշտ ապրանքները չառած՝ դրամապանակը դատարկվում է՝ Աղազարյանը պատասխանեց. «Եթե ապրանքների գները բարձրանում են, ծառայությունների գները բարձրանում են և քաղաքացին այդուհանդերձ կարողանում է ապրի, այդտեղ վատ բան չկա: Ոչ թե վատ բան չկա, այդտեղ նաև դրական բան կա, որովհետև շուկան, տնտեսությունը աշխուժանում է ուժեղ և հետո այն, որ ձեր հարազատի աշխատավարձը բարձրանում է, ձեր աշխատավարձը բարձրանում է, մյուսի աշխատավարձը բարձրանում է և դրա համար գործընթացին չպետք է միակողմանի նայեք: Դուք տեսնում եք, վկա եք մենք բոլորս, որ գնաճը Հայաստանում տարածաշրջանում ամենաքիչն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն՝ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Արցախ մուտքի արգելքի մասին
Երեկ երեկոյան Ստեփանակերտ՝ թոռան մկրտությանը մասնակցելու ճանապարհին, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պ...
Բերձորի միջանցքի տարածքում մարտեր են ընթանում․ Baghramyan26
Արցախի Բերձորի (Լաչին) միջանցքի տարածքում մարտեր են ընթանում։ Ադրբեջանական զինուժը մոտեցել է Եղցահող գյուղին և փորձում է...
Ինչ իրավիճակ է Արցախում․ Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ, իրադրությունը...
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ մանրամասներ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կրեմլի մամուլի ծառայություն...