«Զզվելի մարդ». Թրամփը նշել Է Լոնդոնում հանցավորության աճի մեղավորին
Լոնդոնում հանցավորության մակարդակը կրիտիկական ցուցանիշների Է հասել քաղաքապետ Սադիկ Խանի անգործության պատճառով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ամերիկացի առաջնորդը պնդում է, որ ժամանակակից Լոնդոնն արմատապես տարբերվում է այն քաղաքից, որը սիրում էր իր մայրը՝ նշելով դանակով հարձակումների տարածվածությունն ու այն շրջանների առկայությունը, որտեղ ոստիկանությունը վախենում է մտնել:
«Նա զզվելի մարդ, ով անձնատուր է հանցագործությանը: Լոնդոնում, ինչպես և Փարիզում, կան շրջաններ, որտեղ ոստիկանությունը նույնիսկ չի ցանկանում մոտենալ», - ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը հայտարարել էր, որ Հանթինգդոնում գնացքի ուղևորների վրա հարձակումը բրիտանական իշխանությունների ձախողված միգրացիոն քաղաքականության հերթական ողբերգական հետևանքն է: Նրա գնահատմամբ՝ ձախակողմյան օրակարգը, միգրացիոն գործընթացների նկատմամբ վերահսկողության բացակայությունը եւ օրինախախտների նկատմամբ մեղմությունը Մեծ Բրիտանիային եւ Եվրամիությանը տանում են «քաղաքակրթական ինքնասպանության»:
Բացի այդ, Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է եթովպացի դատապարտված միգրանտ Հադուշ Քեբաթուին, որն ապօրինի գտնվում է երկրում, որին ավելի վաղ սխալմամբ ազատ էին արձակել բանտային հաստատությունից արտաքսման նախապատրաստման ժամանակ: Մինչ այդ դատական մարմինները նրան դատապարտել էին մեկ տարվա ազատազրկման՝ 14-ամյա աղջկա և մեծահասակ կնոջ նկատմամբ ոտնձգություններ կատարելու համար:





























