Հրետակոծել են Այգեպար գյուղը. վնասվել է 7 տուն. ԱԻՆ աշխատակիցները մարում են բռնկված հրդեհները. «Հետքի»
Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Տավուշի մարզի Այգեպար գյուղը: Այս մասին հայտնում են տեղում աշխատող «Հետքի» թղթակիցները:
Գնդակոծության հետևանքով վնասվել է 7 տուն: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն աշխատանքներ են տանում գնդակոծության հետևանքով բռնկված հրդեհները մարելու ուղղությամբ:
Այգեպարի ներքևի հատվածի թաղամասերում բնակվող քաղաքացիները տարհանվել են ապահով վայր: Բնակիչները հանգիստ են, նրանց շրջանում խուճապ չկա:


Այգեպարում են նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ու Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Նշենք, որ վերջին օրերի ընթացքում սա արդեն երրորդ դեպքն է, որ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորում են հայկական խաղաղ բնակավայրերը: Ավելի վաղ թիրախավորվել էին նաև Չինարի գյուղն ու Բերդ քաղաքը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդը կրակում է Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ. համայքնում խուճապ չկա
Հակառակորդն այս պահին կրակում է Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ։ Այդ մասին լուրը «Փաստինֆո»-ին հաստատե...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի արձակած կրակից ևս երկու զոհ
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել...
ՀՐԱՏԱՊ.Հակառակորդի արձակած կրակից ունենք երկու զոհ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում հայտնում է. Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիս...
Մահացել է 4 օր առաջ վրաերթի ենթարկված 55-ամյա քաղաքացին
Հուլիսի 11-ին, ժամը 11.25-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է տեղա...