Թուրքիայից նշել են՝ ինչը կարող էր լինել ինքնաթիռի կործանման պատճառը
Վրաստանում թուրքական ռազմական ինքնաթիռի կործանումը կարող է վկայել արտաքին միջամտության մասին, այս մասին հայտնում է «Թուրքիե» թերթը:
Թերթը նշել է, որ ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել օդում։ Սա կարող է լինել արտաքին հարվածի կամ ինքնաթիռում գտնվող զինամթերքի պայթյունի հետևանք։
Հիշեցնենք՝ Նոյեմբերի 11-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Վրաստանում կործանվել է Ադրբեջանից մեկնած C-130 ռազմական ինքնաթիռ։ Ըստ նախարարության՝ որոնողական-փրկարարական գործողություններ են սկսվել վրացական իշխանությունների հետ համակարգված։
Հավելենք, որ Վրաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ, Սիղնաղիի մոտակայքում վթարի ենթարկված թուրքական C-130 բեռնատար ինքնաթիռում զոհվել են բոլոր 20 թուրք զինծառայողները, այդ թվում՝ անձնակազմի անդամները։





























