ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձերբակալվել են ՌԴ-ում երեխայի հետ զբոսնող հորը ծեծի ենթարկած անձինք

ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է նոր Մոսկվայում երեխա ունեցող տղամարդու վրա հարձակում գործածների գործողությունները վերաորակել ավելի լուրջ՝ «սպանության փորձ» հոդվածի: Այս մասին ասվում է РИА Новости կայքում։

 

«Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները Նովիե Վատուտինկի միկրոշրջանում ձերբակալել են վիճաբանության երրորդ մասնակցին»,- հայտնել են ոստիկանությունից։

 

Նոր Մոսկվայում հարձակման ենթարկված տղամարդը միջադեպի ժամանակ եղել է իր երեխայի և ընկերոջ հետ, որն էլ վեճի է բռնվել մի խումբ երիտասարդների հետ: Известия-ի փոխանցմամբ՝ վեճը սկսվել է այն բանից հետո, երբ տղամարդը պատահմամբ ուսով դիպել է վերջիններիս: Դրան հաջորդել են վիճաբանությունը, ապա ծեծկռտուքը:
 

Հայտնի է, որ  քրեական գործ է հարուցվել Նոր Մոսկվայում չորս տղամարդու կողմից փոքր երեխա ունեցող հոր վրա հարձակվելու դեպքի առթիվ։ Նշվել է, որ ծեծկռտուքի բոլոր կողմերը բացահայտվել են, երեքը բերման են ենթարկվել, երեքն էլ Ռուսաստանի քաղաքացիներ են՝ Օրենբուրգի մարզից։ Բաստրիկինը հանձնարարել է իրեն զեկուցել գործի հետաքննության ընթացքի մասին։

 

Ավելի վաղ Мк.ру-ն գրել էր, թե պարզվել է «Նովիե Վատուտինկի» թաղամասում երեխայի հետ զբոսնող տղամարդու վրա հարձակված բոլոր անձանց ինքնությունը։ Լրատվամիջոցը գրում է, որ բոլոր հարձակվողները 21 տարեկան են, ծագումով Ադրբեջանից։ Սակայն, ինչպես իրավապահներին հայտնել է երեխայի հայրը, հարձակվողներն ունեցել են ասիական արտաքին: 

Քաղաքականություն