Վանեցյանն անդրադարձել է իր ընտանիքի մասին շրջանառվող լուրերին
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը անդրադարձել է ԶԼՄ-ներում շրջանառվող` «Վանեցյանի որդին ԳԻԼԱ ակումբում կրակոցներ է արձակել՝ Արայիկ Հարությունյանի նվիրած զենքով» վերտառությամբ նյութին․
«Մշտապես ճիշտ եմ համարել չարձագանքել ֆեյք կայքերով կամ սոցիալական էջերով իմ և ընտանիքիս հասցեին հրապարակվող կեղծիքներին և զազրախոսություններին՝ համարելով դրանք ուշադրության ոչ արժանի մեդիա-կենդանիների հրապարակային ապականություններ։
Այնուամենայնիվ, մերթ ընդ մերթ ստիպված եմ անդրադառնալ դրանց՝ մեր հասարակության անգամ մի քանի անդամի մտքում կասկածներ կամ իմ չպատասխանելու հետևանքով առաջացող լրատվական-կեղտային նստվածք չթողնելու համար։
Այս անգամ էլ տղմասեր դուրսպրծուկների մեդիա աշխարհում հերթը տղայինս էր։
Քանի որ տղաս՝ Արտյոմը քաղաքական-հանրային հրապարակումներով հանդես չի գալիս՝ իր փոխարեն ես կարձագանքեմ այս անպատասխանատու, կեղծ և անբարո հրապարակմանը:
Արտյոմը ոչ միայն չի եղել նշված ակումբում, այլև առհասարակ զենք չունի, էլ չեմ խոսում կրակոցներ արձակելու մասին։
Նման 0-ական իրականություն ենթադրող ստահոդ լուրեր տարածողները կա՛մ հոգեպես առողջ չեն, կա՛մ բացարձակ անբարոյական, կա՛մ երկուսը միասին։
Եթե երես ունենայիք՝ նման բաները տարածելուց անդրաշխարհում չէիք թաքնվի»։
Նմանատիպ հոդվածներ
Ժամը 17։31-ի դրությամբ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում գտնվել է շուրջ 2250 մարդ
Այսօր՝ մարտի 10-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ժամը 16։00-ից մեկնարկել էր վարչապետ Նիկ...
Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Մարտի 31-ին, ժամը 21:29-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բորյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մ...
Ում «մեղքով» է Երեւանի քաղաքապետարանին 603 միլիոն դրամով քիչ գումար տրամադրվելու. «Ժողովուրդ»
«Երեւան քաղաքի 2020 թվականի բյուջեն ի սկզբանե, նախատեսվածի համեմատ, պակաս է լինելու 603 մլն դրամով: Պատճառը նախորդ տարվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սանկտ Պետերբուրգում երեխաները հանգցրել են «Անմար կրակ»-ը
Սանկտ Պետերբուրգում երեխաները հանգցրել են «Անմար կրակ»-ը՝ ծածկելով այն ձյունով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Դեպքը տեղի է ու...