Ռուբիոն Վենսին համարում է Հանրապետականների գլխավոր թեկնածուն՝ նախագահական ընտրություններում

Ըստ Politico-ի աղբյուրների՝ Մարկո Ռուբիոն խոստացել է աջակցել Ջեյ Դի Վենսին, եթե վերջինս որոշի առաջադրվել նախագահի պաշտոնում։


Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի անգամ նշել էր, որ Վենսը և Ռուբիոն կարող են դառնալ իր քաղաքական ժառանգները։ Վերջերս նա նույնիսկ առաջարկել է, որ նրանք մասնակցեն ընտրություններին միասնական տանդեմով։ Ըստ աղբյուրների՝ Սպիտակ տանը քննարկվում է մի տարբերակ, որի համաձայն Վենսը կարող է գլխավորել Հանրապետականների ցուցակը, իսկ Ռուբիոն՝ առաջադրվել փոխնախագահի պաշտոնում։


Politico-ի հոկտեմբերյան հարցման արդյունքներով՝ Թրամփի ընտրողների 35 տոկոսը Վենսին է համարում կուսակցության ապագա առաջնորդ, մինչդեռ Ռուբիոյին աջակցել է ընդամենը 2 տոկոսը։ Չնայած դրան՝ երկու քաղաքական գործիչներն ընդգծում են, որ իրենց միջև մրցակցություն չկա։

Քաղաքականություն