Քաղաքականություն
Մակրոնը աջակցել է Թրամփի՝ Գազայի վերաբերյալ ծրագրին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածում հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Ես ողջունում եմ նախագահ Թրամփի հանձնառությունը՝ դադարեցնելու Գազայի պատերազմը և ազատ արձակելու բոլոր պատանդներին», - գրել է Մակրոնը X սոցիալական ցանցի էջում։
Ֆրանսիայի նախագահը հույս է հայտնել, որ Իսրայելը կիրականացնի խաղաղության ծրագիրը և նշել, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը «այլընտրանք չի ունենա», քան ազատ արձակել մնացած բոլոր իսրայելցի պատանդներին և նույնպես հետևել ծրագրին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սպիտակ տունը ներկայացրել է Թրամփի՝ Գազայի խաղաղության վերաբերյալ ծրագիրը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում ԵՄ առաքելությունը նշել է 5,000-րդ պարեկությունը
Edita
Երբ խաղաղության պայմանագիր է կնքվում, Մինսկի խմբի իմաստը կորչում է. Ալեն Սիմոնյանն արձագանքել է Ալիևին
Mariam Z.
Վերջին 6 մասում՝ 5-րդ ԱԱԾ տնօրեն. Աբազյանին կազատեն պաշտոնից. ով կլինի նոր տնօրենը. Armlur. am
WRed