Թուրքիան նվազեցնում է ռուսական նավթի ներմուծումը

Թուրքիայի խոշոր նավթավերամշակման գործարանները սկսել են սահմանափակել ռուսական նավթի գնումները՝ արձագանքելով Ռուսաստանի դեմ կիրառված նոր արևմտյան պատժամիջոցներին, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ոլորտի աղբյուրներին։


Ըստ հաղորդագրության՝ SOCAR Turkey Aegean Refinery (STAR) ընկերությունը վերջերս ձեռք է բերել չորս խումբ նավթ Իրաքից, Ղազախստանից և մի շարք այլ երկրներից։ Այս քայլը թույլ կտա զգալիորեն նվազեցնել ռուսական նավթի մասնաբաժինը՝ նախկինում օրական շուրջ 210 հազար բարելից հասցնելով 77–129 հազար բարելի այլընտրանքային մատակարարումների մակարդակի։


Թուրքիայի մյուս խոշոր նավթավերամշակող ընկերությունը՝ Tupras-ը, նույնպես ակտիվորեն ավելացնում է նավթի ներկրումը Իրաքից՝ ընտրելով Urals-ին մոտ հատկություններով հումք։ Ընկերությունը, ըստ աղբյուրների, կարող է շուտով լիովին դադարեցնել ռուսական նավթի ներմուծումը իր մի գործարանում՝ պահպանելու համար վառելիքի արտահանման հնարավորությունը Եվրոպա՝ ԵՄ նոր պատժամիջոցային դրույթների շրջանակում։


Այս փոփոխությունները վկայում են Թուրքիայի՝ նավթի մատակարարման ուղղությունները դիվերսիֆիկացնելու և արևմտյան սահմանափակումների պայմաններում էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից նվազեցնելու ռազմավարության մասին։

Քաղաքականություն

Պատահարներ