Քաղաքականություն

ԱՄՆ հատուկ բանագնացը Լիբանանը կոչել է «ձախողված պետություն»

Vika B. 1 րոպե 61 դիտում
ԱՄՆ հատուկ բանագնացը Լիբանանը կոչել է «ձախողված պետություն»

ԱՄՆ հատուկ բանագնացը Սիրիայում՝ Թոմաս Բերաքը, Լիբանանը անվանել է «ձախողված պետություն»՝ ընդգծելով Վաշինգտոնի հիասթափությունը Բեյրութի անգործ կառավարությունից։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։


Բերաքը նման հայտարարությամբ հանդես է եկել Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» գագաթնաժողովում՝ «ԱՄՆ քաղաքականությունը Լևանտում» թեմայով քննարկման ժամանակ։


Նա ողջունել է Սիրիայում տեղի ունեցող փոփոխությունները՝ դեկտեմբերին նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո, և նշել է, որ նոր նախագահ Ահմեդ աշ-Շաարան նոյեմբերի 10-ին կայցելի Վաշինգտոն։ Սա կլինի Սիրիայի նախագահի առաջին այցը ԱՄՆ անկախությունից՝ 1946 թվականից ի վեր։


Բերաքը նաև հայտնել է, որ Սիրիան, ինչպես սպասվում է, կմիանա ԱՄՆ-ի գլխավորած ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիային՝ այդ քայլը գնահատելով որպես «մեծ առաջընթաց»։


Նրա խոսքով՝ կոալիցիայում ընդգրկված շուրջ 80 երկրներ համագործակցում են ԻՊ-ի վերածնունդը կանխելու ուղղությամբ։


Լիբանանի մասին խոսելիս, Բերաքը ընդգծել է, որ այն տարածաշրջանի միակ երկիրն է, որը չի համահունչվում Մերձավոր Արևելքի ընթացիկ փոփոխություններին։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250