Փաշինյանը՝ «Թրամփի ուղի» նախագծի մասին․ ինտենսիվ աշխատանք է ընթանում ԱՄՆ-ի հետ
Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ներկայումս Միացյալ Նահանգների հետ ինտենսիվ աշխատանք է տարվում «Թրամփի ուղի» (TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման ուղղությամբ։
Փաշինյանի խոսքով՝ ծրագիրը նոր է թե՛ Հայաստանի, թե՛ տարածաշրջանի համար և ներառում է մի շարք նրբություններ։ Նա վստահեցրել է, որ առաջիկայում կնախաձեռնվեն քննարկումներ՝ խնդիրների արագ լուծման և ծրագրի իրագործման նպատակով։
Վարչապետը նաև մեջբերումներ է արել ծրագրի տեքստից՝ նշելով, որ այն վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացմանը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման հիման վրա։ Նախաձեռնությունը նպատակ ունի խթանել խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը տարածաշրջանում։
Փաշինյանը հավելել է, որ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագիրը նախատեսում է Հայաստանի համագործակցությունը ԱՄՆ-ի և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ սահմանելու ծրագրի իրականացման շրջանակը։
Նմանատիպ հոդվածներ
Ազգային ժողովում թեժ է լինելու. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»
«Հունվարի 18-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանը խոստանում է երկարատեւ եւ թեժ լինել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգ...
Համաժողովը վերածվել է «Մյունխենյան կրկեսի». եվրոպացի պաշտոնյաները շփոթված են. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին շաբաթ օրը հայտարարել է, որ Գերմանիայում անցկացվող Մյունխենի անվտանգության հա...
ԵՄ-ը արդեն որոշում ունի փաստահավաք առաքելություն ուղարկելու մասին. Արարատ Միրզոյանը՝ Լավրովին
Եվրոպական միությունը որոշել է առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ ղեկավար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մնացականյանն ու Լավրովը քննարկել են ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրներ
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը քննարկել է ղարաբաղյան...