«Ես դեռ պետք է աշխատեմ ինքս ինձ վրա». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ չի կարող իրեն շատ կարգապահ մարդ անվանել և անհրաժեշտ է համարում աշխատել իր վրա: Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Գիտեք, չեմ կարող ասել, որ ամենակարգապահն եմ, ես դեռ պետք է աշխատեմ ինքս ինձ վրա, սա միանգամայն ակնհայտ բան է»,- ասել է Պուտինն աշակերտների հետ բաց դասի ժամանակ։
Պուտինը նշել է, որ հաջողության հասնելու համար կարևոր է կարգապահությունը, սակայն միայն կարգապահությունը բավարար չէ. նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ներքին մոտիվացիա, խնդիրների և առաջադրանքների լայն պատկերացում, ինչպես նաև ներքին հուզական տրամադրվածություն, պատասխանատվություն։
«Այս ամենը միասին չպետք է մի կողմում թողնի հաջողության հիմքում ընկած ևս մեկ շատ կարևոր բաղադրիչ՝ ստեղծագործ մոտեցում ձեր առջև ծառացած խնդիրների լուծմանը: Կարգապահությունը և մյուս հատկանիշները չպետք է հանգեցնեն ինչ-որ մտածողության նեղացման», -ընգծել է երկրի նախագահը:
Վեջինիս խոսքով` ամեն ինչում ճշգրտությունը չպետք է փակի կրեատիվության ճանապարհը, «պետք է քեզ ազատ մարդ զգաս»։
«Այս ամենը միասին, իմ կարծիքով, կտան ցանկալի արդյունքը, հաջողությունը: Սա հաջողության ճանապարհն է: Եվ, իհարկե, աշխատասիրությունը: Այս ամենը միասին շատ կարևոր է: Աշխատասիրությունն ընդհանրապես առանձին տաղանդ է... ստիպել ձեզ աշխատել և կարողանալ դա արդյունավետ անել»,- նշել է ՌԴ նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ հնչած որոշ շահարկումներ...
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ու...
«Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար. Պուտինը հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ». Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին հա...
«Մենք կարող ենք հանկարծակի հայտնվել գիշերը». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ սպառնացել է Հունաստանին: Տեղեկատվությունը փոխանցում է Ռիա Նովոստին...