ԵՄ-ն կարող է վերահսկողություն ուժեղացնել թուրքական բանկերի նկատմամբ

Թուրքիայի ֆինանսական հաստատությունները կարող են հայտնվել մոնիտորինգի ներքո՝ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների ֆոնին։


Թուրքական բանկերը և ֆինանսական կազմակերպությունները կարող են ենթարկվել Եվրամիության վերահսկողության և անուղղակի ճնշման՝ Ռուսաստանի դեմ ընդունված 19-րդ պատժամիջոցային փաթեթի շրջանակում։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Թուրքիայի պետական ֆինանսական ոլորտի աղբյուրը։


Աղբյուրի խոսքով՝ Բրյուսելն արդեն Անկարային փոխանցում է անուղղակի ազդանշաններ՝ ֆինանսական գործարքների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու մասին։ ԵՄ-ի նպատակը ոչ միայն Ռուսաստանի հետ ուղիղ համագործակցության սահմանափակումն է, այլև երրորդ երկրների միջոցով հնարավոր շրջանցման ուղիների փակումը։


Թուրքական բիզնեսը, ըստ աղբյուրի, պետք է պատրաստ լինի ավելի խիստ կոմպլաենս-ստուգումների և ֆինանսական ռիսկերի աճին, այդ թվում՝ հնարավոր տուգանքների և հավելյալ վերահսկողության։ Միաժամանակ, պաշտոնական մեղադրանքներ կամ փաստական տվյալներ առայժմ չկան․ ԵՄ-ի գործողությունները դիտարկվում են որպես նախազգուշական քայլեր։


Ռուսաստանը, իր հերթին, հայտարարում է, որ կշարունակի դիմակայել պատժամիջոցային ճնշմանը և պնդում է, որ Արևմուտքի սահմանած սահմանափակումները չեն հասել նպատակին։

Քաղաքականություն