Հասարակություն

Ազատազրկվածները ֆիզիկական ուժ են գործադրել ծառայողների նկատմամբ. ՔԿՀ

Ազատազրկվածները ֆիզիկական ուժ են գործադրել ծառայողների նկատմամբ. ՔԿՀ

Վերջին շրջանում ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում քրեական ենթամշակույթի, արգելված իրերի դեմ պայքարի, խցերից չթույլատրված առարկաների և սահմանված չափանիշներին չհամապատասխանող կահույքի դուրսբերման աշխատանքները և այլ իրավաչափ գործողություններն ազատազրկված անձանց մոտ առաջացրել են դժգոհություններ, որոնք ուղեկցվել են անօրինական պահանջներով։ Այս մասին հայտնել է ՔԿԾ-ն:


«Հոկտեմբերի 24-ին ծառայողների կողմից վերոնշյալ հերթական գործողությունների իրականացման ընթացքում ազատազրկված անձինք խաթարել են հիմնարկի բնականոն աշխատանքը, ցուցաբերել են անհնազանդություն, անհարգալից վերաբերմունք և բացահայտ ագրեսիվ վարքագիծ՝ ֆիզիկական ուժ գործադրելով ծառայողների նկատմամբ։


Քրեակատարողական ծառայողների կողմից տարված բացատրական և կանխարգելիչ աշխատանքների արդյունքում իրավիճակը կարգավորվել է։ Ներկայում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում իրավիճակը կայուն է և գտնվում է ամբողջական վերահսկողության ներքո։


Միաժամանակ հարկ է նշել, որ նմանօրինակ անհնազանդության դրսևորումները հակաօրինական են և առաջացնում են օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվության հիմքեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250