12-օրյա ագրեսիայից հետո Վաշինգտոնին վստահելու որևէ հիմք չկա. Աբաս Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ ամերիկա-իսրայելական 12-օրյա ագրեսիայից հետո Վաշինգտոնին վստահելու որեւէ հիմք չկա՝ ավելացնելով, որ ԱՄՆ չափից շատ պահանջները խոչընդոտում են բանակցությունների վերսկսմանը, հաղորդել է Mehr-ը։
Միջոցառման ժամանակ իր առցանց ելույթում նա իրանցիների ազգային միասնությունը, որն ի հայտ եկավ Իսրայելի դեմ 12-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո, որակել է պատմության շրջադարձային կետ՝ ընդգծելով, որ այդ միասնությունը պետք է պահպանել։
«Պատրաստակամությունը պահպանելը պարտադիր չէ, որ նշանակի, որ պատերազմը կրկին կլինի. պատրաստված լինելը պատերազմը կանխելու ամենակարեւոր գործոնն է։ Եթե դուք պատրաստ չեք պատերազմի, այն տեղի կունենա. եթե դուք պատրաստ եք կռվել, ոչ ոք չի համարձակվի հարձակվել։ Պատրաստվածություն այժմ կա զինված ուժերում, ժողովրդի, կառավարության եւ հասարակության մեջ, եւ այն նույնիսկ ավելի բարձր է, քան 12-օրյա պատերազմից առաջ։ Ես վստահ եմ, որ այս փորձը չի կրկնվի, եւ եթե նրանք լուրջ սխալ թույլ տան, նրանք կբախվեն նույն պատասխանին ինչպես հունիսին 12-օրյա պատերազմի ժամանակ»,- ասել է նա իր ելույթում։
Նախարարն ընդգծել է, որ Իրանն իրավունք ունի հարստացնել ուրանը, նշելով, որ իրանական միջուկային ծրագիրը հետապնդում է բացառապես խաղաղ նպատակներ։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի նախագահի թեկնածուները կմասնակցեն երկու հեռուստաբանավեճի
Իրանի նախագահի թեկնածուներ Մասուդ Փեզեշկիանը և Սաիդ Ջալիլին երկուշաբթի և երեքշաբթի կմասնակցեն երկու հեռուստաբանավեճերի՝...
«Հայաստան» դաշինքը կալանավորված պատգամավորների հարցով կդիմի ՍԴ. Վարդևանյան
«Հայաստան» դաշինքը Սահմանադրական դատարան կներկայացնի դիմում ԱԺ «Հայաստան» խմբակցության կլալանավորված պատգամավորներ Մխիթա...
Թրամփը սպառնացել է որոշ երկրներին լրացուցիչ մաքսատուրքերով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է լրացուցիչ ներմուծման մաքսատուրքեր և արտահանման սահմանափակումներ սահմանել բոլոր այն...
«Սա նշանակում է, որ մեր հարևանները դաշինք են ձևավորելու մեզ ոչնչացնելու համար». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ոչ թե Ադրբեջանի, այլ մեր մյուս հարևանների տեսանկյունից նայել այն հարցին, թե ինչ...