Զանգվածային անկարգություններին մասնակցելու համար կալանավորվել է Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը
Դատարանի որոշել է կալանավորվել է Գյումրու ավագանու անդամ, համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի եղբոր թոռանը՝ Գևորգ Ղուկասյանին։ Այս մասին 1lurer.am-ին հայտնում են Քննչական կոմիտեից։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում քննիչների կողմից իրականացված քննչական գործողություններին խոչընդոտելու նպատակով Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ՝ այդ թվում նաև մուտքերի մոտ ու վարչական շենքում, հավաքվել են մի խումբ անձինք, ովքեր տարաբնույթ գործողությունների իրականացմամբ միջամտել են գործի քննությանն ու հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ են կատարել:
Մասնավորապես՝ վերջիններս կոչեր են հնչեցրել արգելափակել համայնքապետարանի վարչական շենքի մուտքերը, որպեսզի հնարավոր չլինի տեղափոխել ձերբակալված ու համայնքապետարանի վարչական շենքում գտնվող անձանց, վնասել են Ոստիկանության ծառայողական փոխադրամիջոցի անվադողերը, համայնքապետարանի վարչական շենքի գույքը, այդ ընթացքում Ոստիկանության ծառայողների կողմից օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են գործադրել վերջիններիս նկատմամբ, նրանց ուղղությամբ նետել են կրակայրիչներ և շշեր, վերջիններիս հասցեին հնչեցրել վիրավորական արտահայտություններ։
19 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը), 10 անձի նկատմամբ՝ 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) և 46-327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելուն դրդելը):
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք՝ Երկու օր առաջ Գյումրիի քաղաքապետարանի հարակից տարածքից բերման ենթարկված 37 քաղաքացիներից 19-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վայրէջք կատարեցինք Սիսիանի օդանավակայանում». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է, ուր մեկնել է ուղղաթիռով։«Վայրէջք կատարեցինք Սիսիանի օդանավակայանում, որի...
Հայաստանի կառավարությունը հիացմունքի արժանի քայլեր է արել․ Էրդողանի խոսնակի հայտարարությունը
Հայաստանի կառավարությունը հիացմունքի արժանի քայլեր է արել, որին պետք է աջակցի նաև հայկական սփյուռքը, նման կարծիք է հայտն...
Ռուսաստանի ԱԴԾ-ն առաջարկել է թույլ տալ խուզարկություններ իրականացնել առանց դատարանի որոշման
Ռուսաստանի ԱԴԾ-ն հրահանգ է պատրաստել, որը թույլ կտա ուժայիններին առանց դատարանի որոշման խուզարկել տները, բնակարանները և...
Անհեթեթ են պնդումները, թե ՀՀ–ն միջանցքի հարցով բանավոր խոստում է տվել որևէ մեկի. Փաշինյան
Անհեթեթ և տգետ են բոլոր այն պնդումները, թե միջանցք տրամադրելու հարցով Հայաստանը բանավոր խոստում է տվել որևէ մեկի։ Կառավա...