Անհեթեթ են պնդումները, թե ՀՀ–ն միջանցքի հարցով բանավոր խոստում է տվել որևէ մեկի. Փաշինյան
Անհեթեթ և տգետ են բոլոր այն պնդումները, թե միջանցք տրամադրելու հարցով Հայաստանը բանավոր խոստում է տվել որևէ մեկի։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով միջանցքի շահարկման թեմային։
«Ադրբեջանը շարունակաբար և կոպտորեն խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը` պնդելով, թե ՀՀ-ն պետք է միջանցք տրամադրի։ ՀՀ տարածքով որևէ միջանցքի գոյություն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի նախատեսում։ Նման բան չի նախատեսում նաև Հայաստանի կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` ՀՀ-ն պատրաստ է եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացմանը, որը տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին է։ Փաշինյանը շեշտեց` եռակողմ հայտարարությունն այդ առումով ՀՀ սուվերենության որևէ սահմանափակում չի նախատեսում, և ՀՀ–ն ցանկացած պահի պատրաստ է ճանապարհների կառուցմանը, ինչպես նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ։
Հիշեցնենք` Ադրբեջանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Հայաստանը պետք է նրանց «միջանցք» տրամադրի Նախիջևանի հետ կապ ունենալու համար, հակառակ դեպքում այդ միջանցքը կվերցվի ուժով:
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանը նոր հրամանագիր է ստորագրել
Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմա...
ԱՄՆ-ից՝ Լաչինի միջանցքում կատարվողի մասին
Լաչինի միջանցքի փակումը ծանր մարդասիրական հետևանքներ ունի և խոչընդոտում է խաղաղության գործընթացին, հայտարարել է ԱՄՆ Պետդ...
ԱՄՆ-ից՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ամենօրյա ասուլիսի ընթացքում պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշի...
Վահրամ Դումանյանը հրաժարական է ներկայացրել
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս տեղեկ...