Հայաստանում ամեն օր արթնանում ենք հերթական կալանքներով. Գեղամ Մանուկյան

Հայաստանում ամեն օր արթնանում ենք հերթական ոստիկանական, ԱԱԾ-ական գործողություններով, անօրինական գաղտնալսումներով, կալանքներով։ Այս մասին այսօր Գյումրու քաղաքապետարանի դիմաց ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։


Նա հայտնել է, որ Երևան-Գյումրի ամբողջ մայրուղին ոստիկանական մեքենաներ էին, ԱԱԾ-ի հատուկ նշանակության բեռնատարներ։ Ընդդիմադիր պատգամավորը նաև դիմեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, որը Վրաստանում հարյուրավոր բեռնատարերի արգելքի պայմաններում ֆեյսբուքյան գրառումներ է անում։


Գեղամ Մանուկյանին ոստիկանները թույլ չեն տալիս մտնել քաղաքապետարանի շենք։ Նա հայտնել է, որ կալանքները համատարած բնույթ են կրում համայնքապետերի, քաղաքական գործիչների և հոգևորականների դեպքերում։


«Երբ զանգում ենք ԱԱԾ և ասում ենք, որ Իշխան Սաղաթելյանի հետ գալու ենք սրբազանի հետ հանդիպման, այնտեղից հարցնում են՝ ո՞ր սրբազանի։ Այս վիճակն է»,-ասել է Մանուկյանը և հավելել է. «Հայաստանում գործում է ամենամեծ հանցավոր բանդան, որի մեջ է մտնում ԱԱԾ-ն՝ օպերատիվ ամբողջ համակարգով, քննչական, հակակոռուպցիոն կոմիտեն, ամենավերևը Նիկոլ Փաշինյան՝ քաղաքական պատվերը և այդ ամեն արտահոսքերն իրականացվում են «Մեդիա նյուզ» լրատվական կայքով»։


Նա նաև հայտնել է, որ չի լինի դեպք, որ որևէ քաղաքացու վերաբերյալ վերոնշյալ կայքում ձայնագրություն հայտնվի և նրա հետևից իրավապահները չգնան՝ նաև ՔՊ-ականների։

Քաղաքականություն